ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.09.2020 12:52
Հանդիպում` ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունում
Սեպտեմբերի 10-ին Ստեփանակերտ քաղաքի քաղաքապետի տեղակալ Սամվել Ղուլյանը մի քանի բաժինների պատասխանատուների հետ այցելել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն: Քաղաքապետի տեղակալը հանդիպել է Ստեփանակերտ քաղաքի վարչության պրոֆիլակտիկայի բաժնի ծառայողների հետ: Ստեփանակերտ քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Միքայել Գաբրիելյանը կարևորելով ոստիկանության և քաղաքապետարանի միջև առկա համագործակցությունը, նշել է, որ մշտապես բնակչության շրջանում իրականացվում են աշխատանքներ՝մասնավորապես, անթույլատրելի վայրերում առևտուրը կանխարգելելու նպատակով: Սամվել Ղուլյանը պատրաստակամություն է հայտնել նման միջոցառումների անցկացման հարցում համագործակցել՝ ինչի արդյունքում մենք կունենանք մաքուր մայրաքաղաք: