ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.07.2020 14:06
Հայտնաբերվել է ապօրինի վառելափայտ
Հուլիսի 14-ին ժամը 20:30-ի սահմաններում, ԱՀ ոստիկանության ծառայողները Մարաթուկ-Կոռնիձոր ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին կանգնեցրել են Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1988թ.ծնված Վ. Ա.-ի վարած «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, որի թափքում զննությամբ հայտնաբերվել է 4մ3 վառելափայտ:
Ստուգումներով պարզվել է, որ Վ. Ա.-ն նշված վառելափայտը ապօրինի հատել է Մարաթուկ գյուղի հարակից տարածքից և փորձել է արտահանել ՀՀ Սյունիքի մարզ գ. Կոռնիձոր:
Նշված ավտոմեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: