ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.12.2014 11:40
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի համերկրացիներ, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների ընթացքում Ձեր հանգիստը լիարժեք ապահովելու նպատակով ոստիկանության պետի հրահանգով ոստիկանության ողջ անձնակազմը անցնելու է ուժեղացված ծառայության:
Կոչ ենք անում տրանսպորտային միջոցները չտրամադրել երեխաներին, պահպանել համակեցության կանոնները և զերծ մնալ բոլոր տեսակի իրավախախտումներից:
Առաջարկում ենք ըմբռնումով վերաբերվել ոստիկանության ծառայողների ներկայացրած օրինական պահանջներին և նպաստել հասարակական կարգի ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: