ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.09.2020 15:34
Համակարգչային հանցագործության դեպք է գրանցվել
Սեպտեմբերի 2-ին մայրաքաղաքի բնակչուհի, 1954թ.ծնված Ս. Ն.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ սեպտեմբերի 1-ին ոմն Գ.-ին և Պ.-ին (տաքսու վարորդներ, տվյալներն ճշտվում են) փոխանցել է ընդհանուր 140.000 դրամ գումար` Մարտունու շրջանի զորամասերից մեկի զինվորի փոխանցելու համար, սակայն վերջիններս նշված գումարը նույն օրը Ստեփանակերտ քաղաքում տարբեր բանկոմատներով փոխանցել են Երևան քաղաքի բնակիչ՝ ոմն Ա. Ա.-ին (տվյալներն ճշտվում են):
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: