ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.07.2018 14:56
Կողոպուտ
Հուլիսի 16-ին ժամը 11:55-ին Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի բնակիչ 1983թ. ծնված Ա. Հ-ն հեռախոսով ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս է հաղորդել այն մասին, որ ոմն Գեղամը մտել է Ստեփանակերտ քաղաքի Պարույր Սևակ 1բ հասցեում գտնվող շինանյութերի խանութ և սպասասեղանից հափշտակել իր կնոջ՝ 1986թ. ծնված Հ. Հ-ին պատկանող բջջային հեռախոսը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ոմն Գեղամը հանդիսանում է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի բնակիչ 1979թ. ծնված Գեղամ Գ-ն, ով նույն օրը ժամը 11:50-ի սահմաններում մտնելով նշված շինանյութերի խանութ, սեղանից հափշտակել է իր ծանոթ Հ. Հ-ի բջջային հեռախոսը և հեռացել, այնուհետև մի քանի ժամ անց վերադարձրել այն: