ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.08.2014 16:39
Կեղծ ոսկյա շղթայով գումար է վերցրել բանկից
Օգոստոսի 27-ին ԼՂՀ Գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործն այն մասին, որ 2013թ. մայիսի 3-ին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Ստեփանակերտի մասնաճյուղի հաճախորդների սպասարկման և դրամարկղային գործառությունների բաժնի ոսկերիչ-մասնագետ` Հեքիմյան փողոցի թիվ 2 շենքի N բնակարանի բնակիչ, 1979թ. ծնված Յ. Ա-ն քլորային հակազդուկի միջոցով պարզել է, որ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Գողթանիկ գյուղի բնակիչ, 1977թ. ծնված Գ. Ա-ի կողմից ներկայացված գրավի առարկա հանդիսացող ոսկյա շղթան ունի 583 աստիճանի հարգ և 74.5 գրամ մաքուր քաշ, որից հետո բանկը նրա հետ կնքել է վարկային պայմանագիր և տրամադրել 868000 ՀՀ դրամ, սակայն 25.06.2014թ. բանկում վարկառուների գրավադրված ոսկյա իրերը առանց դատարան դիմելու բռնագանձելու և իրացնելու համար մշտական գործող հանձնաժողովը ոսկյա շղթան ենթարկել է ֆիզիկական դեֆորմացիայի, որի արդյունքում պարզվել է, որ ոսկյա շղթայի դետալների մեջ առկա են այլ մետաղներ: