ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
Կաշառք տալու փորձ
Մարտի 22-ին ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի բնակչուհի, 1968թ. ծնված Ա. Ս-ն և 1991թ. ծնված Ս. Ս-ն (բն. է նշված գյուղում) իրենց բարեկամ՝ Ստեփանակերտ քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի N տան բնակիչ, 1985թ. ծնված Է. Ն-ի հետ, վերջինիս դրդչությամբ և միջամտությամբ, Չլդրան գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Վ. Ս-ի նկատմամբ քննվող քրեական գործը, վերջինիս օգտին քննելու և համապատասխան գործողություններ կատարելու համար, կաշառք տալու նպատակով Է. Ն-ին են փոխանցել խոշոր չափերի հասնող 800.000 դրամ կաշառքի գումար, որը խաբեությամբ հափշտակվել է նրա կողմից: