ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.07.2020 12:18
Կանեփանման բույսի թփեր են հայտնաբերվել
Հուլիսի 8-ին ժամը 19:30-ի սահմաններում ԱՀ ոստիկանության ծառայողները Ասկերանի շրջանի Ակնա թաղամասի «Մաքսուդլու» կոչվող տեղանքում գտնվող Ասկերան քաղաքի բնակիչ, 1967թ.ծնված Ա. Մ.-ի կողմից օգտագործվող հողատարածքում հայտնաբերվել է վերջինիս կողմից ցանված և աճեցված կանեփանման բույսի 5 թուփ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
Հուլիսի 8-ին ժամը 19:30-ի սահմաններում, ԱՀ ոստիկանության ծառայողները թմրանյութ ցանելու և աճեցնելու կասկածանքով զննության են ենթարկել Քաշաթաղի շրջանի բնակիչ,1986թ.ծնված Լ. Մ.-ի կողմից Տանձուտ գյուղի հարակից ւոարածքում մշակվող այգին, որտեղ հայտնաբերվել է վերջինիս կողմից ապօրինի ցանված և մշակված 7 հատ կանեփանման բույսեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: