ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.05.2019 10:59
ԿԱՆԵՓԱՆՄԱՆ ԲՈՒՅՍԻ ԶԱՆԳՎԱԾԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ
Ս.թ. մայիսի 4-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ժամը 13:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Ա. Մանուկյան փողոցում տեղակայված հացի փուռում անձնական խուզարկության են ենթարկել մայրաքաղաքի բնակիչ, 1974թ.ծնված Ա. Վ-ին, ում տաբատի գրպանում հայտնաբերել է թղթե փաթեթ, որի մեջ առկա էր 2.46 գրամ քաշով կանաչ գույնի սպեցիֆիկ հոտով չորացված և մանրացված կանեփանման բույսի զանգված:
Ա. Վ-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: