ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.10.2016 15:10
Կամովին հանձնվել է զենքեր և ռազմամթերք
Հոկտեմբերի 17-ին Ստեփանակերտ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 5 շենքի N բնակարանի բնակիչ 1971թ. ծնված Ա. Խ-ն, ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն կամովին հանձնել է 6 հատ հրացան, որոնցից մեկը տարբեր համարներով որսորդական երկփողանի, իսկ մնացածները` ինքնաշեն, 17 հատ տարբեր տիպի նռնակներ, նռնակի 9 պայթուցիչ, 4 հատ տրոտիլ ընդհանուր 1100 գրամ քաշով, 6 հատ սվին դանակ, 18 հատ ինքնաձիգի պահեստատուփ, որից 3 հատը լիցքավորված, մեկական ինքնաձիգի և հրացանի փողեր, 2 հատ ինքնաձիգի խզակոթ, 2 հատ հրթիռ, 4 հատ ճայթիչ, ինքնաձիգի մեկ փողակալ և տարբեր տրամաչափի 1080 փամփուշտ: