ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.06.2016 14:29
Կամովին հանձնել են զենք-ռազմամթերք
Մայիսի 27-ին Ստեփանակերտ քաղաքի Մարտունու փողոցի N տան բնակիչ, 1987թ. ծնված Կ. Բ-ն ԼՂՀ ոստիկանության ՔՀ վարչությունում կամովին հանձնել է 2 հատ «ԱԿ-74» և 1 հատ «ԱԿՄՍ» տիպի ինքնաձիգներ, իսկ Շուշի քաղաքի Պռոշյան փողոցի թիվ 5 շենքի N բնակարանի բնակիչ, 1986թ. ծնված Ա. Հ-ն՝ «ԱԿ-74» տիպի 1 ինքնաձիգ:
*****
Մայիսի 30-ին տարված պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում Քաշաթաղի շրջանի Դրախտաձոր գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Ա. Ա-ն ԼՂՀ ոստիկանության ՔՀ վարչությունում կամովին հանձնել է 1 միավոր «Կարաբին» տիպի հրացան և 2 հատ 7,62մմ տրամաչափի փամփուշտ:
*****
Մայիսի 31-ին տարված պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի բնակիչ, 1978թ. ծնված Ա. Հ-ն ԼՂՀ ոստիկանության ՔՀ վարչությունում կամովին հանձնել է «ՏՕԶ» տիպի 1 հրացան:
*****
Մայիսի 31-ին Քաշաթաղի շրջանի Քարեգահ գյուղի բնակիչ, 1954թ. ծնված Հ. Մ-ն ոստիկանության շրջբաժնում կամովին հանձնել է մեկ միավոր ինքնաշեն ակոսափող ատրճանակ, 5,45մմ տրամաչափի 68 փամփուշտ և ինքնաձիգի 4 պահեստատուփ: