ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.03.2021 10:11
Կամովին հանձնել են զենք, զինամթերք
Մարտի 9-ին ոստիկանության շրջանային բաժնի Գետավանի բաժանմունքի ծառայողների կողմից բնակչության հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում Մարտակերտի շրջանի բնակչուհի,1981թ.ծնված Մ. Ա.-ն նույն օրը ժամը 16:30-ին ոստիկանության Գետավանի բաժանմունք է կամովին հանձնել «ԱԿՄ» տիպի ինքնաձիգը, 4 պահեստատուփ և 290 փամփուշտ։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:
Մարտի 9-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1965թ.ծնված Ա. Կ.-ն ԱՀ ոստիկանության ՔՀ վարչություն կամովին հանձնել է «ԱԿՄ» տիպի իքնաձիգը «Ռևոլվեր» տիպի ատրճանակը, 2 նռնակ իր պայթուցիչով, ինքնաձիգի 7 պահեստատուփ և տարբեր տրամաչափի 687 փամփուշտ, որոնք հայտնաբերել է 1992թ. Մարտունու շրջանի «Վեսալու» կոչվող տեղանքից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության ՔՀ վարչությունը: