ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.05.2018 12:24
Կամովին հանձնել են «Կարաբին» տիպի հրացաններ, ինգնաձիգ և փամփուշտներ
Մայիսի 21-ին Մարտունու շրջանի Սոս գյուղի բնակիչ՝ 1955թ. ծնված Շ.Գ-ն, ոստիկանության Մարտունու շրջանային բաժին կամովին հանձնել է մեկ հատ առանց համարի և մեկ հատ առանց խզակոթի ժանգոտված վիճակում անընթեռնելի համարի «Կարաբին» տիպի հրացաններ:
* * *
Մայիսի 21-ին Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղի բնակիչ՝ 1986թ. ծնված Վ.Դ-ն, ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին կամովին հանձնել է «ԱԿ-74» տիպի ժանգոտված վիճակում ինքնաձիգ և 5,45 մմ տրամաչափի 2160 փամփուշտ, որը նույն օրը հայտնաբերել է Շահումյանի շրջանի վարչական տարածքի «Բաղրլու» կոչվող տեղամասից: