ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.02.2021 15:16
Կամովին զենք, զինամթերք են հանձնել
Փետրվարի 23-ին մայրաքաղաքի բնակիչ, 1998թ.ծնված Մ. Ե.-ն ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն կամովին հանձնել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, 534 հատ փամփուշտ, 2 հատ «Ֆ-1» տիպի նռնակ, և 4 հատ պահեստատուփ։
Փետրվարի 23-ին մայրաքաղաքի բնակիչ, 1996թ.ծնված Ա. Ա.-ն ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն կամովին հանձնել է ինքնաշեն ատրճանակ։
Ստուգումներով զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Փետրվարի 23-ին ժամը 20:20-ին ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները Մարտակերտի շրջանի նախկին Մալականներ կոչվող գյուղի մոտակա ձոր տանող խրամուղուց, հայտնաբերել են հողի տակ թաքցրված «ԱԿ-74» և «ԱԿՄ-103» մոդելի 1 ինքնաձիգներ, 2 հատ պահեստատուփ, 60 փամփուշտ և 3 հատ ձեռքի «ՌԳԴ-5» տեսակի նռնակ:
Կատարած ստուգումների արդյունքում փետրվարի 23-ին նշված զենք զինամթերքը վերցրվել են հետագա ստուգումների համար:
ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել ՀՀ Վանաձոր քաղաքի բնակիչ, 1986թ.ծնված Ս.Գ.-ն և հայտնել, որ վերոնշյալ զենքը պատերազմի օրերին պահել է վերոնշյալ վայրում։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:
Փետրվարի 23-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները՝ ՊՊՎ ծառայողների հետ համատեղ, տարված բացատրական աշխատանքների արդյունքում մայրաքաղաքի բնակիչ, 1984թ.ծնված Մ. Բ.-ն ԱՀ ոստիկանության ՔՀ վարչություն կամովին հանձնել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ և ինքնաձիգի 1 պահեստատուփ՝ լիցքավորված 30 փամփուշտներով։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության ՔՀ վարչությունը: