ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.02.2021 14:33
Կամովին զենք, զինամթերք են հանձնել
Փետրվարի 11-ին Մարտունու շրջանի բնակիչ, 1972թ.ծնված Գ. Ս.-ն ոստիկանության Մարտունու շրջանային բաժին կամովին հանձնել է «РПГ-17» մոդելի նռնականետ:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:
Փետրվարի 11-ին Ասկերանի շրջանի բնակիչ, 1995թ.ծնված Թ. Ա.-ն ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն է կամովին հանձնել 1 միավոր «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ և ինքնաձիքի 4 պահեստատուփ՝ լիցքավորված 90 հատ փամփուշտներով։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության ՔՀ վարչությունը։
Փետրվարի 11-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ,1978թ.ծնված Ս. Ա.-ն ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն է կամովին հանձնել երեք միավոր ատրճանակ։
Նշանակվել է դատաձքաբանական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության ՔՀ վարչությունը։