ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.12.2019 15:59
Կամավոր զենք, զինամթերք է հանձնվել
Դեկտեմբերի 11-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1959թ.ծնված Բ.Ղ.-ն ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն կամովին հանձնել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, որը ձեռք է բերել Արցախյան պատերազմի ժամանակ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը:
Դեկտեմբերի 11-ին Շուշի քաղաքի բնակիչ, 1969թ.ծնված Հ. Պ.-ն ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին կամովին հանձնել է մեկ միավոր ինքնաշեն ականանետ և մեկ միավոր «Կարաբին» տիպի հրացան:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը: