18.12.2021 10:10
Ծննդյան հերթական տարեդարձն է նշում ԱՀ ներքին գործերի նախարարը
Հարգարժան Կարեն Գրիգորիի.
Ոստիկանության համակարգի և անձամբ իմ անունից, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ և մաղթում Ձեզ խաղաղ ու երկար տարիներ, բոլոր նպատակների անմնացորդ իրականացում:
Գրեթե մեկ տարի է, ՆԳՆ կազմում գործում է նաև ոստիկանության համակարգը: Համատեղ աշխատանքի շնորհիվ Դուք վկայել եք Ձեր անվերապահ նվիրումն ու մարդասիրությունը՝ հանդեպ Արցախի Հանրապետության:
Մեծ է Ձեր ջանքերը, որոնք միտված են միմիայն մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների լուծման, դժվարությունների հաղթահարման և ներքին խնդիրների կարգավորման:
Մաղթում եմ առողջություն, որ շարունակեք Ձեր հարուստ փորձառությունն ու հմտությունները ծառայեցնել՝ մեր հայրենիքի զարգացմանն ու առաջընթացին և մեր ժողովրդի խաղաղ կյանքի ապահովմանը:
Հարգանքով՝ ոստիկանության պետ գնդապետ Արտյոմ Հարությունյան