ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.02.2015 16:36
Ծեծկռտուքներ
Փետրվարի 17-ին անհայտ քաղաքացուց ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն ահազանգ է ստացվել այն մասին, որ թիվ 10-րդ հիմնական դպրոցի մոտակայքում վիճաբանություն է տեղի ունենում:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 22:40-ին, Իսակովի փողոցի թիվ 2ա շենքի մոտ նույն շենքի N բնակարանի բնակիչներ` 1952թ. ծնված Բ. Բ-ի, 1983թ. ծնված Գ. Բ-ի, 1982թ. ծնված Է. Բ-ի և Հեքիմյան փողոցի թիվ 3 շենքի N բնակարանի բնակիչ, 1975թ. ծնված Դ. Ս-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով մարմնական վնասվածքներ:
****
Փետրվարի 16-ին Քաշաթաղի շրջանի Մարգիս գյուղի բնակիչ, 1972թ. ծնված Ս. Օ-ն վիճաբանության մեջ է մտել Սոնասար գյուղի բնակիչներ` 1977թ. ծնված Ա. Հ-ի և 1986թ. ծնված Մ. Ն-ի հետ, որի ժամանակ կողմերը հարվածներ են հասցրել միմյանց: