ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.09.2020 12:57
Խուսափում է երեխաներին ապրուստի միջոցներ վճարելուց
Սեպտեմբերի 11-ին ԱՀ ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ սեպտեմբերի 9-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քարտուղարություն մուտքագրված մայրաքաղաքի բնակչուհի,1992թ.ծնված Թ. Մ.-ի դիմումի ստուգմամբ պարզվել է, որ նախկին ամուսին՝ 1990թ.ծնված Ն. Մ.-ն 2019թ. մարտ ամսից չարամտորեն խուսափում է իր անչափահաս երկու երեխաներին՝ ամսական 50.000 դրամ ապրուստի միջոցներ վճարելուց:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: