ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.04.2020 11:26
Խուսափում է ապրուստի միջոց վճարել
Ապրիլի 6-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի,1988թ. ծնված Ք. Մ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ իր նախկին ամուսին՝ 1985թ. ծնված Լ. Մ.-ն 2017թ. փետրվար ամսից չարամտորեն խուսափում է իր անչափահաս երեխային ապրուստի միջոցներ վճարելուց:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: