ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.08.2020 11:48
Խոչընդոտել է սեփական հողամասի օգտագործմանը
Հուլիսի 31-ին ԱՀ Գլխավոր դատախազությունից ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին է մուտք գործել մայրաքաղաքի բնակչուհի, 1983թ.ծնված Ս. Ս.-ի դիմումն այն մասին, որ Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքում հանդիսանալով 5 հա. վարելահողի սեփականատեր, հարևանությամբ սահմանակից վարձակալական հիմունքներով հողատարածք օգտագործող մայրաքաղաքի բնակիչ, 1970թ.ծնված Հ. Ա.-ն անօրինական գործողություններով խոչընդոտել է իր սեփական հողամասի օգտագործմանը, մասնավորապես վերջինս արգելք է հանդիսացել իր հողամասը ոռոգելի դարձնելու համար ջրագծի կառուցմանը, որի մի մասը պետք է անցներ իր կողմից օգտագործվող հողամասով, ինչպես նաև Հ. Ա-ն իր հողամասում թունաքիմիկատներ է կիրառել հողի որակը և բերքատվությունը նվազեցնելու համար, բացի դրանից վերջինիս կողմից օգտագործվող հողատարածքի և իր հողամասի սահմանագծի երկայնքով կանեփ է աճեցնում։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: