ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.02.2019 14:12
ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ս.թ. փետրվարի 21-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1988թ.ծնված Ա. Ա-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ 2018թ. մարտ ամսին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1982թ.ծնված Դ. Գ-ն բանավոր պայամանավորվածության հիման վրա, ժամանակին վճարումները կատարելու պայմանով, Ա. Ա-ի անվամբ 400 000 դրամ գումարի չափով «Սիգմա» էլեկտրոնիկայի խանութում «Այֆոն x» մոդելի բջջային հեռախոս գնելու նպատակով ապառիկ է ձևակերպել, սակայն խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով չի կատարել պայմանավորվածությունը:
Ս.թ. փետրվարի 21-ին Հադրութի շրջանի բնակիչ, 1992թ.ծնված Գ. Գ-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ 2018թ. մայիսի 21-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1982թ.ծնված Դ. Գ-ն բանավոր պայմանավորվածության հիման վրա, ժամանակին վճարումները կատարելու պայմանով, Գ. Գ-ի անվամբ 360.000 դրամ գումարի չափով, «Սամսունգ» էլեկտրոնիկայի խանութում «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոս գնելու նպատակով ապառիկ է ձևակերպել, սակայն խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով չի կատարել պայմանավորվածությունը:
Ս.թ. փետրվարի 21-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1992թ.ծնված Է. Հ-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ 2018թ. օգոստոսին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1982թ.ծնված Դ. Գ-ն բանավոր պայամանավորվածության հիման վրա, իրենից գնել է 110.000 դրամ արժողությամբ «Այֆոն 5 S» մոդելի բջջային հեռախոսը, մեկ ամսվա ընթացքում նշված գումարը վերադարձնելու նպատակով, սակայն խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով չի կատարել պայմանավորվածությունը:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: