ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.10.2018 11:02
Խարդախություն
Ս.թ.հոկտեմբերի 10-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն՝ Ստեփանակերտի քաղաքային դատախազությունից ստացվել է մայրաքաղաքի բնակիչ, 1976թ.ծնված Ա. Խ-ի դիմումն այն մասին, որ 2017թ. մարտի 23-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1990թ.ծնված Ա.Ա-ն իրենից պարտքով վերցրել է 699 000 դրամ՝ պայմանով, որ կվերադարձնի մինչև 2018թ. սեպտեմբերի 23-ը, սակայն գումարը չի վերադարձրել: 2018թ. հունվարին Ա. Խ-ն դիմել է Ասկերանի շրջանի բնակիչ, 1987թ.ծնված Ա. Ա-ին, որպեսզի վերջինս իրեն աջակցի Ա. Ա-ին տված գումարը հետ ստանալու հարցում, որին Ա. Ա-ն համաձայնվել է այն պայմանով, որ հետ վերցրած գումարից ինքը որպես հոնարար պետք է ստանա 200 000 դրամ և Ա. Ա-ին տրված պարտքից ներվելու է 49 000 դրամ: 2018թ. փետրվարի կեսերին Ա. Ա-ն վերադարձրել է պարտքից 70 000 դրամ, որից 50 000-ը Ա. Ա-ն նույն օրը պահանջել ու ստացել է որպես խոստացված հոնարարի մաս, մեկ շաբաթ անց Ա. Ա-ին տվել է ևս 20 000 դրամ իսկ մի քանի շաբաթ անց ևս 30 000, այդպիսով Ա. Ա-ին տվել է ընդհանուր 100 000 դրամ: Հետագայում իրեն հայտնի է դարձել, որ Ա. Ա-ն Ա. Ա-ից հետ է ստացել 350 000 դրամ, որը սակայն իրեն չի փոխանցել, իսկ պարտքի վերջնաժամկետից հետո ինքը ոչ մի գումար չի ստացել։
Արդյունքում Ա. Ա-ն իրենից հափշտակել է ընդհանուր 450 000 դրամ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: