ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.12.2020 10:55
Խանութից գողություն կատարած անձը հայտնի է
Դեկտեմբերի 21-ին ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ ս.թ. նոյեմբերի 13-ին Մարտունի քաղաքի բնակիչ, 1986թ.ծնված Ա. Գ.-ն ապօրինի մուտք է գործել Մարտունի քաղաքի Ազատամարտիկների փողոցում տեղակայված ավտոպահեստամասերի խանութ և գողացել տարբեր տեսակի պահեստամասեր:
Գողոնը վերցված է հետագա ստուգումների համար:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: