ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.10.2015 16:27
Խանդի հողի վրա ծեծի է ենթարկել կնոջը
Հոկտեմբերի 5-ին Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի բնակչուհի, 1991թ. ծնված Ք. Ա-ն հեռախոսով ոստիկանության շրջբաժին է հաղորդել այն մասին, որ ամուսինը` 1983թ. Ա. Ա-ն (բն. է նշված գյուղում) իրեն ծեծի է ենթարկել:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Ա. Ա-ն խանդի հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում իր տան բակում ծեծի է ենթարկել կնոջը և Մարտունի քաղաքի Ա. Օզանյան փողոցի N տան բնակիչ, 1987թ. ծնված Ն. Ս-ին, ինչի հետևանքով Ք. Ա-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: