ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
Խախտել է ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները
Դեկտեմբերի 16-ին ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունից նյութեր են ստացվել այն մասին, որ «Դորոժնիկ» ՍՊԸ կողմից Շահումյանի շրջանի Քնարավան գյուղի վարչական տարածքով անցնող Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցման ընթացքում, «Լև» գետի ափամերձ հատվածում, առանց համապատասխան թույլտվության իրականացվել է ընդերքի օգտագործման և ծառերի ոչնչացման աշխատանքներ` պետությանը պատճառելով ընդհանուր առմամբ 1.747.630 դրամի վնաս: