ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.04.2017 17:55
Խաբեությամբ ձևակերպել է վարկեր
Ապրիլի 5-ին ԼՂՀ ոստիկանության քարտուղարություն է մուտքագրվել Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, 1993թ. ծնված Ա. Հ-ի դիմումն այն մասին, որ ՀՀ Տավուշի մարզի Հովք գյուղի բնակիչ, 1973թ. ծնված Գ. Օ-ն խաբեությամբ իրենից վերցրել է անձնագիրն ու սոցիալական քարտը և ՀՀ Վարդենիս քաղաքի «ՎՏԲ» բանկի մասնաճյուղում ու Ապարան քաղաքի «Յունիբանկի» մասնաճյուղում ձևակերպել համապատասխանաբար 400.000 ու 200.000 դրամի վարկեր: