ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.07.2016 14:19
ԼՂՀ ոստիկանության պետի 1-ին տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, ըստ սպասարկման ոլորտների, քննարկեց 2016թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները
ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի կողմից հաստատված գրաֆիկի համաձայն՝ ԼՂՀ ոստիկանության պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը ոստիկանության քննչական, քրեակատարողական և պետական պահպանության վարչություններում, ինչպես նաև Մարտակերտի, Շուշիի, Շահումյանի շրջբաժիններում քննարկեց 2016թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
Մանրամասն վերլուծության ենթարկելով հիմնական ցուցանիշները՝ ոստիկանության պետի 1-ին տեղակալը ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ կոնկրետ հանձնարարականներ տվեց պատասախանատուներին: