ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.05.2016 14:44
ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է
ԼՂՀ ոստիկանությունը շնորհավորում է բոլոր շրջանավարտներին և ծնողներին «Վերջին զանգ»–ի կապակցությամբ և մաղթում երեխաներին պայծառ ապագա:
Դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին, հատկապես դպրոցամերձ փողոցներում, ցուցաբերել առավել զգոնություն, երթևեկել զգույշ և ուշադիր, թույլ չտալ երթևեկության կանոնների խախտումներ:
Շրջանավարտների ծնողներին դիմում ենք ողջախոհության. չտրամադրել երեխաներին անձնական օգտագործման ավտոմեքենաները՝ անցանկալի պատահարներից խուսափելու համար: Զգուշացնում ենք, որ ճանապարհային ոստիկանությունը կլինի անզիջում և օրինախախտների նկատմամբ կկիրառի ներգործության խիստ միջոցներ: