Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 26.04.2024 Արխիվ

21.10.2015 20:27

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետը քննարկեց ճանապարհային ոստիկանության 2015թ. 9 ամիսների ծառայողական գործունեության արդյունքները

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետը քննարկեց ճանապարհային ոստիկանության 2015թ. 9 ամիսների ծառայողական գործունեության արդյունքները

Սույն թվականի հոկտեմբերի 21-ին ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում կայացած խորհրդակցությունը նվիրված էր 2015թ-ի 9 ամիսների ընթացքում ճանապարհային ոստիկանության և ենթակա ստորաբաժանումների կողմից կատարած աշխատանքների քննարկմանը:

Խորհրդակցությունը վարում էր ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը:

Հիմնական զեկույցով հանդես եկավ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության մայոր Իգոր Օհանյանը:

2015թ-ի 9 ամիսների ընթացքում հանրապետության տարածքում գրանցվել է 57 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 11 և վիրավորվել` 67 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 42 պատահարի, 12 զոհի և 47 վիրավորի դիմաց: Վիճակագրությունից դիտվում է, որ 15-ով աճել են ճանապարհատրանսպորտային պատահարների և 20-ով վիրավորների, իսկ 1-ով նվազել զոհերի  թիվը:

Ըստ շրջանների վերլուծելով ճանապարհատրանսպորտային պատահարների պայմաններն ու պատճառները՝ ոստիկանության պետը մայրաքաղաք Ստեփանակերտը, Ասկերանի և Շահումյանի շրջանները  սպասարկող ճանապարհապարեկային վաշտի պատասխանատուներին խստագույնս հանձնարարեց ակտիվացնել ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման ուղղությամբ իրականացվող   միջոցառումները:

Ծառայողական գործունեության գնահատականը թողնելով ընթացիկ տարվա արդյունքների վերլուծությանը՝ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը, այնուամենայնիվ, գոհունակություն հայտնեց կատարած ծառայության արդյունքներից և մի շարք ուղղություններով տվեց կոնկրետ հանձնարարականներ: 

«Անպատժելիությունը ամենաթողության ծնունդն է», երթևեկության կանոնների յուրաքանչյուր այսպես ասած միտումնավոր անուշադրության համար ճանապարհային ոստիկանության ծառայողը ամենախստագույն պատասխանատվության է ենթարկվելու: Ճանապարհային ոստիկանությունը համակարգի հայելին է, իսկ հայելու վրա, ինչպես հայտնի է նույնիսկ աննշան բիծն անգամ ոչ միայն աչքի է զառնվում, այլև կորցնում է նրա ողջ փայլն ու  հետևաբար նաև օգտագործման նշանակությունը: Մենք Ձեզ հետ միասին պարտավոր ենք ստեղծել լիարժեք անվտանգ հասարակարգ: Արցախի ժողովուրդը փառապանծ ուղի է անցել և արժանի է իր սեփական հողում իրեն լիարժեք պաշտպանված զգալու: Կատարյալ արդարություն, ահա թե ինչ է պահանջում և ակնկալում մեզնից մեր հասարակությունը, իսկ մենք պարտավոր ենք ականջալուր լինել մեր ժողովրդի պահանջներին», - նշեց ոստիկանության պետը: