ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը
Օգոստոսի 7-ին Ստեփանակերտ Քաղաքի բնակչուհի՝ Կ.Պ-ն հաղորդել է ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ իր դուստր՝ 1982թ. ծնված Ու.Ղ-ն վիճում է իրենց հարևանությամբ բնակվող 1986թ. ծնված Ա.Հ-ի հետ:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 17:20-ին Ա.Հ-ի և Ու.Ղ-ի միջև առաջացած վիճաբանության ժամանակ կողմերը վիրավորել են միմյանց, ինչի ընթացքում Ա.Հ-ն և նրա մայր՝ նույն քաղաքի բնակչուհի 1961թ. ծնված Ռ.Հ-ն անցենզուր արտահայտությունների ուղեկցությամբ բռնություն են գործադրել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի տեղամասային տեսուչ Դ.Դ-ի նկատմամբ՝ ճանկռելով նրա աջ ձեռքը: