ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.12.2018 11:37
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը
Ս.թ դեկտեմբերի 27-ին ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի պարեկապահակետային ծառայության ջոկի ոստիկան, Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1995թ.ծնված Վահե Հարությունյանը հայտնել է, որ ծառայություն իրականացնելիս նույն օրը ժամը 01:30-ին Բերձոր քաղաքի «Խաղաղության» հրապարակի հարակից ավտոճանապարհին ԱՀ ոստիկանության ՃՈ գումարտակի ծառայողների կողմից անսթափ վիճակում ավտոմեքենան վարելու համար կանգնեցվել է Բերձոր քաղաքի բնակիչ, 1982թ.ծնված Դ. Ա- ի վարած «ՎԱԶ-21103» մակնիշի ավտոմեքենան, որի ուղևոր Բերձոր քաղաքի բնակիչ, 1995թ.ծնված Ս. Փ-ն և նույն պահին այնտեղ ներկայացած վերջինիս եղբայր` Բերձոր քաղաքի բնակիչ, 1989թ.ծնված Ա. Փ-ն գտնվելով անսթափ վիճակում իր հասցեին հայհոյանքներ են հնչեցրել և ձեռքերով հարվածներ հասցնելով գլխին՝ պատճառել մարմնական վնասվածքներ։
Ս. և Ա. Փիլոյանները բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: