ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.08.2020 11:19
Ինքնասպանության փորձ
Օգոստոսի 5-ին Ասկերանի շրջբուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 18:10-ին շտապ բուժօգնության կանչով մեկնած խումբը Ասկերանի շրջանի Ակնա թաղամասից, զույգ նախաբազուկների կտրած վերքերով « Հանրապետական բժշկական կենտրոն» է տեղափոխել Ասկերանի շրջանի բնակիչ, 1997թ.ծնված Ա. Գ.-ին:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 18:00-ի սահմաններում Ա. Գ.-ն Ակնա թաղամասում գտնվող իրենց կացարանում ինքնասպանություն գործելու նպատակով ածելիով կտրել է զույգ նախաբազուկները:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: