ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.01.2021 15:05
Թունավորում
Հունվարի 4-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ–ից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 01:50-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 1989թ.ծնված Է. Հ.-ն։
Ստուգմամբ պարզվել է, որ Է. Հ.-ն շմոլ գազից թունավորումը ստացել է նույն օրը ժամը 01:00-ի սահմաններում` Ենիկոլոպովի փողոցի իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: