ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.02.2018 14:12
Թունավորում` շմոլ գազից
Փետրվարի 3-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 14:00-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 2000թ. ծնված Ա.Ա-ն:
Պարզվել է, որ վերջինս թունավորվել է նույն օրը ժամը 12:40-ի սահմաններում լոգանք ընդունելու ժամանակ, բաղնիքում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից: