ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.01.2021 14:56
Թունավորման դեպքեր՝մայրաքաղաքում
Հունվարի 14-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 03:55-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 1992թ.ծնված Ս. Մ.-ն։
Ստուգմամբ պարզվել է, որ Ս. Մ.-ն թունավորումը ստացել է նույն օրը ժամը 03:30-ի սահմաններում տան բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ՝ բաղնիքում առկա ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Հունվարի 14-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 16:30-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Գայի փողոցի թիվ բնակիչներ, 2000թ.ծնված Ի. Հ.-ն և 1998թ.ծնված Ա. Հ.-ն:
Ստուգմամբ պարզվել է, որ նշված անձինք թունավորումը ստացել են նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում իրենց տան խոհանոցում առկա գազի ջրատաքացուցիչից արտանետած շմոլ գազից:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։