ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.01.2021 16:30
Թունավորման դեպքեր
Հունվարի 15-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ–ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 16:10-ին մկնդեղի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 1991թ.ծնված Ն. Ք.-ն։
Ստուգմամբ պարզվել է, որ Ն. Ք.-ն նշված թունավորումը ստացել է նույն օրը ժամը 15:20-ի սահմաններում իրենց տանը` շփոթմամբ մկնդեղ օգտագործելու հետևանքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Հունվարի 15-ին զինվորական հոսպիտալից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ ժամը 18:30-ին սուր էկզոգեն թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 1991թ.ծնված Ա. Ջ.-ն։
Ստուգմամբ պարզվել է, որ Ա. Ջ.-ն թունավորումը ստացել է նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում Ա. Մանուկյան փողոցի շենքերից մեկի բակում տեղակայված ավտոտնակում ջրի շիշը լուծիչի հետ շփոթելու և մեկ կում խմելու արդյունքում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Հունվարի 15-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 22:00-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Ա. Մանուկյան փողոցի բնակիչներ` 1961թ.ծնված Լ. Բ.-ն և 1989թ.ծնված Լ. Բ.-ն։ Ստուգմամբ պարզվել է, որ վերջիններս նշված թունավորումը ստացել են նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում տան խոհանոցում առկա ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: