ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.01.2021 13:09
Թունավորման դեպք՝Ասկերանում
Հունվարի 22-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 20:20-ին քիմիական թունավորումով «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ է տեղափոխվել Ասկերան քաղաքի բնակչուհի, 2013թ.ծնված Մ. Մ.-ն:
Ստուգմամբ պարզվել է, որ Մ. Մ.-ն թունավորումը ստացել է նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում, իրենց տանը` խոհանոցի լվացարանում առկա ամանի հեղուկոտված բաժակով ջուր խմելու հետևանքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: