ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.09.2020 13:51
Թունավորման դեպք՝ մայրաքաղաքում
Սեպտեմբերի 22-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 21:30-ին կալիում պերմանգանատի թունավորումով իրենց մոտ ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 2020թ.ծնված Ն. Հ.-ն:
Ստուգմամբ պարզվել է, որ Ն. Հ.-ն թունավորումը ստացել է սեպտեմբերի 22-ին ժամը 21:00-ի սահմաններում, տանը, մոր՝ Հ. Հ.-ի կողմից երեխու բերանի խոռոչում «Վիտամին Դ»-ի փոխարեն շփոթմամբ կալիումի պերմանգանատ կաթեցնելու հետևանքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: