ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.07.2020 12:22
Թունավորման դեպք՝ Ասկերանի շրջանում
Հուլիսի 8-ին Ասկերանի շրջբուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 11:00-ին դեղորայքային թունավորում հարցականով «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ են տեղափոխել Ասկերանի շրջանի բնակիչ, 1966թ.ծնված Հ. Մ.-ին:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 10:00-ի սահմաններում Հ. Մ.-ն տանը ինքնասպանություն գործելու նպատակով օգտագործել է անորոշ քանակությամբ «Յոդոմարին», «Մագնե B-6» և «Սելեն» տեսակի դեղահաբեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: