ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.09.2020 11:18
Թմրանյութի նմանվող զանգվածներ և կանեփանման բույսի թփեր են հայտնաբերվել
Սեպտեմբերի 22-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները թմրանյութ պահելու կասկածանքով անձնական խուզարկության են ենթարկել մայրաքաղաքի բնակիչ, 1978թ.ծնված Ա. Ա.-ին, ում հագին գտնվող բաճկոնի գրպանում հայտնաբերվել և վերցվել է ծխախոտի տուփ, որի մեջ տեղադրված էր թղթե փաթեթ, ինչի մեջ առկա էր 0.9 գրամ քաշով չորացված, մանրացված, կանաչ գույնի թմրանյութին նմանվող զանգված և 1 կաթուցիչ, որի մեջ ապակե հատվածում առկա էր գորշագույն նստվածք, այնուհետև զննության է ենթարկվել վերջինիս պատկանող Վ. Սարոյան փողոցում գտնվող խանութը, որտեղ սենյակի ներսի հատվածում առկա պահարանից հայտնաբերվել է թղթե փաթեթ, որի մեջ առկա էր 0.83 գրամ քաշով չորացված, կանաչ գույնի թմրանյութի նմանվող զանգված:
Նշված զանգվածները պատկանում են Ա. Ա.-ին։
Ա. Ա.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Սեպտեմբերի 22-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները Ասկերան քաղաքի բնակիչ, 1991թ.ծնված Կ. Ղ.-ի տան փայտանոցի զննությամբ ստվարաթղթե արկղից հայտնաբերել և վերցել են վերջինիս պատկանող թվով 2 թղթե փաթեթ 2 գրամ ընդհանուր քաշով չորացված և մանրացված «Մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
Սեպտեմբերի 22-ին ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները Մարտունի քաղաքի բնակիչ, 1980թ.ծնված Վ. Հ.-ին պատկանող բանջարանոցի ցանկապատի տակ զննությամբ հայտնաբերել և վերցրել են հողից պոկված վիճակում գտնվող 2.8 կգ. քաշով կանեփանման բույսի 5 թուփ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: