ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.09.2020 14:18
Թմրանյութի նմանվող զանգվածներ են հայտնաբերվել
Սեպտեմբերի 9-ին ԱՀ ոստիկանության ծառայողները Ասկերանի շրջանի բնակիչ, 1981թ.ծնված Ս. Վ.-ին պատկանող տան բակի զննությամբ մեղվափեթակի մեջ հայտնաբերվել է 60.35 գրամ, իսկ գազօջախի մեջ 2.37 գրամ վերջինիս պատկանող «Մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող չոր զանգված:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
Սեպտեմբերի 9-ին ԱՀ ոստիկանության ծառայողները Քարվաճառ քաղաքում զննության է ենթարկել ՀՀ Կոտայքի մարզի բնակիչ, 1983թ.ծնված Բ. Թ.-ի վարմամբ «ՎԱԶ 217010» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել է «Ախթամար» տեսակի ծխախոտի տուփի մեջ փաթեթավորված 11.71 գրամ քաշով կանեփի նմանվող թաց զանգված:
Բ. Թ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը:
Սեպտեմբերի 9-ին ԱՀ ոստիկանության ծառայողները մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու և աճեցնելու կասկածանքով զննության են ենթարկել Միվնավան քաղաքի բնակիչ, 1965թ.ծնված Վ. Գ.-ին պատկանող առանձնատանը կից հողամասը, որտեղ հայտնաբերվել է վերջինիս կողմից ցանված և մշակված կանեփանման բույսի 2 թուփ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: