ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.11.2018 12:30
Թմրանյութի հայտնաբերում
Ս.թ.նոյեմբերի 6-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողները` ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության ծառայողների հետ համատեղ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի «Կրկժան» կոչվող տեղանքում անձնական խուզարկության են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1977թ.ծնված Ա. Հ-ին, ում տաբատի գրպանում հայտնաբերվել է 2 փաթեթ, որոնց մեջ առկա էր 0.59 և 0.47 գրամ քաշով կանաչ գույնի թմրանյութի նմանվող չորացված և մանրացված զանգված:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը: