ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
Թմրանյութի հայտնաբերում
Հոկտեմբերի 11-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության և Ասկերանի շրջբաժնի ծառայողները համատեղ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս նույն օրը ժամը 18:10-ի սահմաններում անձնական զննության են ենթարկել Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղի բնակիչ 1963թ. ծնված Ջ.Գ-ին, ում ձեռքի ծխախոտի տուփի մեջ հայտնաբերվել և առգրավվել է 2.12 գրամ չորացված ու մանրացված կանեփանման բույսի զանգված և կանեփի 13 սերմ, իսկ տաբատի գրպանում` նմանատիպ բույսի 34 սերմ: