ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.03.2021 11:35
Թմրամիջոցների դեմ պայքարը շարունակվում է
Մարտի 19-ին նույն օրը ժամը 14:30-ի սահմաններում, ՔՀԲ ծառայողները զննության են ենթարկել Ասկերանի շրջանի բնակիչ, 1970թ.ծնված Հ. Պ.-ի բնակելի տունը, որտեղ հյուրասենյակի պատուհանի գոգին հայտնաբերվել է պոլիէթիլենային տարրաների մեջ, վերջինիս կողմից աճեցված կանեփանման բույսի 10 սածիլ, նույն սենյակի պահարանում պատրաստված արհեստական ջերմոցում՝ 1 թուփ կանեփանման բույս, սեղանի վրա տեղադրված ծխախոտի տուփի մեջ՝ կիսաչոր վիճակում գտնվող 0.18 գրամ քաշով կանեփ տեսակի թմրանյութի նմանվող զանգված, իսկ տան բակից՝ կանեփանման բույսի 1 թուփ:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
Մարտի 19-ին ժամը 19։35-ին քրեական հետախուզության վարչության ծառայողները թմրանյութ պահելու և գործածելու կասկածանքով, Ստեփանակերտ քաղաքի Ի. Թևոսյան փողոցից բերման է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1969թ.ծնված Մ. Հ.-ն ում տաբատի գրպանում հայտնաբերվել է փաթեթավորված 0.24 գրամ չորացված և մանրեցված կանաչ գույնի թմրանյութի նմանվող բուսական զանգված:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության ՔՀ վարչությունը։