ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.04.2020 11:41
Թմրամիջոցների դեմ պայքարը շարունակվում է
Ապրիլի 11-ին ժամը 22:30-ի սահմաններում ԱՀ ոստիկանության ծառայողը Խարխափուտ անցագրային կետում թմրանյութ ապօրինի պահելու և գործածելու կասկածանքով զննության Է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1987թ. ծնված Մ. Մ.-ին պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում փոխանցման լծակի մոտ հայտնաբերվել է սպիտակ թղթի մեջ փաթեթավորված 0,15 գրամ ընդհանուր քաշով կանաչ գույնի յուրահատուկ հոտով չորացված և մանրացված թմրանյութի նմանվող զանգված:
Մ. Մ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: