ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.12.2018 11:47
Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելը
Ս.թ.դեկտեմբերի 24-ին Բերձոր քաղաքի բնակիչ, 1978թ.ծնված Կ. Գ-ն հայտնել է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն, որ Քաշաթաղի շրջանային բուժմիավորման շտապօգնության բուժքույրերի հանձնման-ընդունման ժամանակ պարզվել է, որ շտապօգնության ճամպրուկում առկա թմրադեղերի և հոգեմեդ դեղերի տուփի մեջ գտնվող «Մորֆին 1%, 1 գ.» սրվակը կոտրված է:
ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 09:00-ին նշված բուժմիավորման շտապօգնության հերթապահ բուժքույր Բերձոր քաղաքի բնակչուհի 1960թ.ծնված Ք. Բ-ն հերթապահության հանձնման-ընդունման ժամանակ պարզել է, որ իր կողմից նախորդ օրը, ժամը 09:00-ին ամբողջական վիճակում շտապօգնության ճամպրուկում առկա թմրադեղերի և հոգեմեդ դեղերի տուփի մեջ գտնվող «Մորֆին 1%, 1 գ.»սրվակը կոտրված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: