ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.05.2017 15:53
Թմրամիջոցի հայտնաբերում
Մայիսի 8-ին ժամը 06:30-ի սահմաններում ԼՂՀ ոստիկանության ՔՀՎ, Ստեփանակերտ քաղաքի վարչության, ՃՈ և Ասկերանի շրջբաժնի ծառայողների համատեղ օպերատիվ տեղեկությունների ստուգման արդյունքում Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցում զննության է ենթարկվել Ասկերան քաղաքի Մուրացանի փողոցի N տան բնակիչ 1984թ. ծնված Է. Ա-ն, ում գուլպաների մեջ հայտնաբերվել է 2.95 գրամ ընդհանուր քաշով «Սպայս» տեսակի թմրամիջոցի նմանվող փաթեթավորված սինթետիկ զանգված, իսկ նրան պատկանող «Մերսեդես- C 180» ավտոմեքենայի սրահում զննությամբ հայտնաբերվել է 30.7 գրամ նմանատիպ զանգված, որը պատկանում էր ուղևոր` նշված քաղաքի Ն.Ստեփանյան փողոցի 7-րդ նրբ. N տան բնակիչ` 1986թ. ծնված Վ.Մ-ին, իսկ վերջինիս տաբատի գրպանում հայտնաբերվել է 6.13 գրամ նման զանգված: