ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.06.2020 14:31
Թափուր պաշտոնները համալրվել են
ԱՀ ոստիկանությունում արդեն ավանդույթ է դարձել թափուր պաշտոնները համալրել մրցույթի միջոցով։
Հունիսի 20-ին ԱՀ ոստիկանությունում անցկացված մրցույթի նպատակն էր՝ համալրել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երկու թափուր տեսուչի պաշտոնները։ Նախօրոք հայտարարաված մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել ոստիկանության ծառայողներ և քաղաքացիական անձինք։
Մրցույթի արդյունքում հաղթողներ են ճանաչվել ԱՀ ոստիկանության պետական պահպանության վարչության ոստիկան, ոստիկանության ավագ սերժանտ Մարգար Ջավադյանը և քաղաքացի Վլադիմիր Հարությունովը։