ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.03.2016 18:41
Թարմացվել է ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ավտոպարկը
Արդի ժամանակաշրջանում հանցավորության դեմ պայքարի և հասարակական կարգի ապահովման գործում եթե ոչ ամենակարևոր, ապա կարևոր բաղադրիչներից մեկը ոստիկանության տեխնիկական հագեցվածության ապահովումն ու ավտոպարկի թարմացումն է, որի ուղղությամբ վերջին տարիներին ԼՂՀ իշխանությունների կողմից, ինչպես նաև ԼՂՀ ոստիկանության պետի գործուն միջամտությամբ՝ բարեգործական խողովակներով բավականին աշխատանքներ են տարվել։
Վերջերս ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ավտոպարկը համալրվեց ևս 7 նոր ավտոմեքենաներով։
Սույն թվականի մարտի 10-ին նշված ավտոմեքենաները հանդիսավորությամբ հանձնվեցին ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությանը։
Ոստիկանության պետի և ոստիկանության ողջ անձնակազմի անունից մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Ռալֆ Յիրիկյանին և Կարեկին Օդաբաշյանին տարիներ շարունակ ոստիկանությանը աջակցելու համար:
Թող Աստված օրհնի նրանց բարի կամքի նման դրսևորումները: